Ռաֆիկ Տեր-Գրիգորյան
Ռաֆիկ Տեր-Գրիգորյան
Մասնագիտությունը: ընտանեկան բժիշկ Երկիր: Հայաստան Ֆաքս: +374 261 2 64 11 Կայքի հասցե: https://www.med-practic.com/arm/776/my.organization.html |
Գրել նամակ Համալրել անձնական էջի ընտրյալ բժիշկների ցանկում |
Ծնվել է Սևանի շրջանի Լճաշեն գյուղում:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
|
1946-1957թթ սովորել և ավարտել է Լճաշենի միջնակարգ դպրոցը: |
1957-1960 թթ ծառայել է Խորհրդային բանակում: |
1962-1967 թթ սովորել և ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: |
1969-1975 թթ ստնաում է երկրորդ բարձրագույն կրթությունը՝ սովորելով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտում: |
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
|
1978-1993 թթ աշխատել է Երևանի շտապ օգնության կենտրոնական կայանում` որպես սրտային բրիգադայի բժիշկ: |
1994-1996թթ վերադառնում է հայրենի Լճաշեն և ստանձնում գյուղական բժշկական ամբուլատորիայի վարիչի պաշտոնը: |
1996-2001թթ. աշխատել է Լճաշենի գյուղական բժշկական ամբուլատորիայի ՓԲԸ-ի տնօրեն: |
2005-2006թթ սովորել է Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի Ընտանեկան բժշկության ֆակուլտետում` ստանալով ընտանեկան բժիշկ որակաորում: |
2006 թ.-ից մինչ օրս աշխատում է Լճաշենի առողջության առաջնային պահպանման կենտրոնում՝ որպես ընտանեկան բժիշկ։ |
Ունի բարձր որակավորման բժշկի կարգավիճակ:
Բժիշկ Տեր-Գրիգորյանը նաև ստեղծագործում է: Հեղինակ է բանաստեղծությունների 3 ժողովածուի:
2004 թ.-ին «Պառնաս-2004» հեղինակային պոեզիայի Հանրապետական փառատոնում արժանացել է մրցանակի՝ «Արցունքոտ լույս» անվանակարգում:
Լճաշենի օրհներգի բառերի հեղինակն է: |
Կազմակերպության անվանումը (Ստորաբաժանումը) |
Սկսած | Մինչև | Պաշտոնը |
ԼՃԱՇԵՆԻ առողջության առաջնային պահպանման կենտրոն (Մասնագետներ) |
1994 | Առ այսօր |